Արժութային շուկայի իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով Կենտրոնական բանկը այսօրվանից մինչև տարեվերջ նոր մոտեցում է որդեգրում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։
«Ֆինանսական շուկայում թափանցիկության ապահովման նպատակով ԿԲ-ն օրական կտրվածքով հրապարակելու է իր կողմից իրականացվող սակարկությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը»,- ասված է ԿԲ-ի հայտարարությունում։
Որպեսզի նվազեցվի Կենտրոնական բանկի ազդեցությունը դրամի փոխարժեքի ձևավորման վրա, նախատեսվող օրական միջամտության ծավալները փուլային նվազելու են մինչև դրամի հավասարակշիռ մակարդակի ձևավորումը: